Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ հունվարին

Ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ հունվարին
08.12.2017 | 03:22

Կառավարության համակարգված աշխատանքն այս տարի կանդրադառնա նաև լրատվական միջոցների վրա` տարեվերջյան ասուլիսներով հաշվետվություններ ներկայացնելու կարգը կփոխվի։ Գործադիրին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` այս անգամ նախարարությունները կխոսեն միայն ԱՎԾ-ի հաշվետվությունից հետո։

Այսինքն, վիճակագրությունը կներկայացնի իր վերլուծությունները, ինչից հետո միայն նախարարությունների «լեզուն կբացվի»։ Այնպես որ, դեկտեմբերյան ավանդական դարձած հաշվետվություններն այս անգամ կլսենք հունվարին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ